Մանկական հաջողությունների երաշխիքը

 

Ուսումնասիրեցի գրքի հանձնարարված հատվածները: Առաջին առաջադրանքի համաձայն պետք է առանձնացնել հինգ պնդում, որոնց հետ համամիտ եմ:

 

  1.  Առաջին պնդումը վերաբերում է այն բանին, որ կես կամ մեր դար հետո մարդկությունը կկանգնի այն խնդրի առջև, որ մենք դրանից տարիներ առաջ կրթության ոլորտում ինչ-որ բան այն չենք արել, որի հետևանքով կա՛մ լիարժեք սխալ ճանապարհով ենք գնացել, կա՛մ պարզապես ձախողել ենք: Դրա համար պետք է կարողանանք պարզապես հասկանալ երեխաների, որպեսզի խուսափենք այդ անելանելի վիճակից :
    Բայց դեպի առաջ մի մեծ քայլ արած կլինենք, եթե լավ հասկանալով երեխաներին՝ կարողանանք գոնե մասամբ հեռացնել այն վնասը, որը այսօր ուսուցման գործընթացում նրանց հասցնում ենք:

  1. Երկրորդ պնդումը մի քանի նախադասություններից էր բաղկացած, բայց ինձ համար իր մեջ պարունակում էր իմ սովորած բոլոր տարիները, երբ իմ դպրոցում իրոք ոչինչ տեղի չէր ունենում: Երեխաներից շատերը դպրոց սիրում են գնալ ո՛չ այ բանի համար, որովհետև մթնոլորտը, դասավանդումը և համակարգը ամեն առումով իրենց դուր է գալիս, այլ, թերևս, այն բանի համար, որ տեսնեն ընկերներին, ժամանակ անցկացնեն ու գնան տուն: Հետևաբար, լիարժեք կիսում եմ այն կարծիքը, որ երեխայի համար պետք է մթնոլորտը լինի տրամադրող, ուսուցանող և հետաքրքիր, ոչ՝ պարտադրական:
    Պարզապես չեմ հավատում, որ իրական ընտրության ընդունակ, ամենալայն հնարավորությունների տեր երեխաները կուզենան շատ ժամանակ անցկացնել այնտեղ, որտեղ ոչինչ տեղի չի ունենում, բացի ուսուցման գործընթացից և որտեղ միակ չափահաս մարդը, որին հանդիպում են, առարկայի մասնագետն է՝ ուսուցիչը, որ մի խնդիր է իրականացնում. հետևում է երեխաներին և պարտադրում կատարել տարբեր հանձնարարություններ:
  2. Երեխայի համար առաջին խոչընդոտը կարող է լինել վախը, որպեսզի ուսումնական գործընթացը լինի հետաքրքիր և ուսուցանող: Եթե երեխան վախենում է իր ուսուցչից, նա չի կարող հետաքրքրվել գործընթացով, չի կարող սիրելով և մեծ բավականություն ստանալով մասնակցել դասապրոցեսին: Վախի մթնոլորտը կարող է բացասական ազդեցություն ունենալ երեխայի հոգեկանի վրա, որն էլ կարող է հանգեցնել այն բանին, որ երեխան այլևս ցանկություն չունենա դասասենյակ մտնելու, անգամ դպրոց հաճախելու:
    Եթե երեխային ստիպում ենք վախենալ, ապա հիմնովին կասեցնում ենք ուսուցման գործընթացը:
  3. Փոքրիկներին չսիրելը յուրաքանչյուր մարդու պարտավորությունն է, բայց  դրա հետ մեկտեղ կյանքում անդադար ինչ-որ բացի և այն չհասկանալու խնդիր է:
    Փոքրիկներին չսիրելը, նրանց ընկերակցությունից բավականություն չստանալը հանցագործություն չէ: Բայց դա, անշուշտ, մեծագույն դժբախտություն և ահռելի կորուստ է՝ համարժեք քայլելու, լսելու և տեսնելու ընդունակության կորստին:
  4. Մարդկային մտածողությունը խորհրդավոր գաղտնիք է:
    Վերջիվերջո մարդկային մտածողությունը խորհրդավոր գաղտնիք է և այդպիսին կմնա միշտ: Անգամ ամենախելացի, ինքնադիտողական մեծ պաշարով օժտված ազնիվ մարդուն շատ տարիներ կպահանջվեն, որ հասկանա իր գլխում տեղի ունեցող երևույթների ամենաչնչին մասն անգամ: Մենք ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե ինչ է կատարվում մյուս մարդու գլխում:

Երկրորդ առաջադրանքի համաձայն պետք է առանձնացնեմ երեք պնդում, որոնց հետ համաձայն չեմ:

  1.  Ուսուցիչներն այսօր նույնիսկ ավելի քիչ քան հին ժամանակներում կարող են պատմել իրենց առարկայի, իրենց դասավանդման ու գիտելիքների ստուգման մասին:
    Համաձայն չեմ այս պնդման հետ, քանի որ ինքս իմ շրջապատում, այնտեղ, որտեղ աշխատում եմ, հանդպում եմ բազմաթիվ ուսուցիչների, ովքեր անդադար ինքնակրթվելու, ավելի լավը դառնալու, ինչ-որ բան ավելի լավ սովորեցնելու պահանջ են զգում:
  2. Փոքրերն առավել ընդունակ են սովորելու, քան մեծերը (տարիքի հետ երեխաները սկսում են ավելի վատ սովորել), որովհետև նրանք միայն երեխաներին հատուկ ձևով են օգտվում իրենց մտածողությունից:
    Կարծում եմ, որ տարիքային սահմանափակում չի կարող լինել լավ և վատ սովորողների միջև: Կարող ենք ասել, որ մարդը հեշտ է յուրացնում ավելի փոքր տարիքում իր ստացած գիտելիքները, բայց ճիշտ չի լինի, եթե միանշանակ խոսենք բարձր տարիքի և դրա հետևանքով վատ սովորելու մասին: Ինձ համար վառ օրինակ է  իմ 31-ամյա դասախոսը, երբ յուրաքանչյուր դասից առաջ գրի էր առնում ամեն ինչ, որպեսզի գար և բացատրեր մեզ, և չունեինք որևէ հարց, որի պատասխանը չլսեինք իրենից. ես իրենից սովորում էի անդադար սովորել:
  3. Ավելին, մենք երեխաների մեծամասնությանը համոզում ենք, որ իրենք բոլորովին ընդունակ չեն մտածելու գոնե դպրոցի պայմաններում կամ ցանկացած իրավիճակում, երբ խոսքը բառերի, խորհրդանիշերի կամ վերացարկված մտածողության մասին է: Երեխաներն իրենց «դմբո»› ու անընդունակ են համարում բարդ, դժվարին կամ ուղղակի մի նոր բան սովորելու ու հասկանալու համար:
    Սկզբում, երեխային որևէ բան սովորեցնելիս ինքներս պետք է կարողանանք ինչ-որ բան անել նրանց համար, և եթե նրանց մոտ որևէ բան չի ստացվում, դա չի կարող լինել միայն իր մեղավորությունը: Հնարավոր է ՝ մենք ենք մեր սխալ մոտեցույմով նրանց հասցրել «դմբո» հոգեվիճակին:
Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s