Երեսառած երեխանե՞ր

Սեմյոն Սոլովեյչիկի «Երեսառած երեխաներ» հոդվածում խոսվում է բազմաթիվ երևույթների, դրանց ազդեցությունների, արդյունքների և այլնի մասին: Հոդվածի հիմնական դրությը հետևյալն է. երեխան պետք է երես առնի, քանի որ երես առնել նշանակում է չարաճճի լինել և առողջ ապրել: Այն երեխան, ով երես է ստանում իր տան անդամներից, մեծանում է և ավելի ինքնուրույն դառնում, սովորում է իրեն պաշտպանել, ի տարբերություն այն երեխայի, ում երես չեն տվել: Ըստ հոդվածի՝ երեխան պետք է ապրի  երես չառնելու, չլսելու, խելացի չլինելու իրավունքով, քանի որ ամեն ինչին ժամանակ է հարկավոր:

Ինքս իմ շրջապատում ճանաչում եմ երեխաների, ովքեր երես են առել իրենց տատիկներից ու պապիկնեից: Այն ժամանակ, երբ երեխայի մայրը որոշում է բարկանալ երեխայի սխալ արարքի պատճառով, ընտանիքի մյուս անդամները սկսում են պաշտպանել, մխիթարել և երես տալ: Շատ հաճախ երեխան օգտվում է այդ փաստից, որ ինքը մենակ չէ: Կան երեխաներ, ովքեր երես առնելուց հետ,  իրենց ցանկացած չարաճճիության դեպքում պաշտպանների աջակցությունն են զգում և, բնականաբար ստանում են դրանք: Նրանց մոտ ինքնաբերաբար ցանկություն է առաջանում անդադար անել այն, ինչից իրենք կարող էին զրկված լինել, բայց որոշ մարդկանց  շնորհիվ  երեսառածությունը հաղթում է հանդարտությանը:

Ինքս աշխատում եմ հինգ տարեկան սաների հետ, ի սկզբանե մի բան եմ սովորել այս ընթացքում, որ երբեմն հարկավոր է երես տալ, որպեսզի կարողանաս ընկերանալ նրանց հետ, սկսես այնպես անել, որ հասկանանք իրենց  հույզերը, մտածմունքները և այլն:

Հինգ տարեկանների խմբում Նարեկ անունով տղան ինձ մի հետաքրքիր հարց տվեց, այն ժամանակ, երբ ես անդադար իրենց հիշեցնում էի «դուք»-ով խոսելու մասին: Մի քանի անգամ իրեն ժպտալով և ընկեր Նարեկ կանչելով  առաջադրանք էի տալիս, երբ Նարեկը հարցրեց՝ «Ընկեր Անի, իսկ դու՞ք ինչի մեզ հետ դուքով չեք խոսում»: Սրանից հետևություն կարող ենք անել, որ դեմքին ժպտալը, իրենց լեզվով խոսելը,  անկախ իրավիճակից կարող է երես տալու առիթ լինել:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s