Մուտքի ճամբար. օր երկրորդ

64776938_2387610261291841_1052542823204651008_nՕրը սկսել հանդարտ զրույցով, ինչ խոսք, կարող է մեծ ազդեցություն ունենալ օրվա գեղեցիկ շարունակության վրա։ Լուսինեն ապահովում է այդ հանդարտությունը, խոսում է, ժպտում, բացատրում. նրա բառերը խորհուրդներ են, որոնք մեզ պետք են և պետք են գալու շա՜տ հաճախ թե՛ աշխատանքում, թե՛ կյանքում։ Դրանցով ծանոթանում ես կրթահամալիրում աշխատելու ձևին, երեխաներին ճիշտ հասկանալու, օգնելու, կարողությունները գովելու, զգացմունքները հասկանալու «արվեստին»։ Հարկավոր են դրանք, տեղին են, ճիշտ են։

Գնում ենք թարմանալու, խորասուզվում ենք լողավազանի՝ դրանից առաջ ունեցած զրույցի նման հանդարտ ջրի մեջ ու մոռանում առօրյա հոգսերը։ Անուշի հետ թարմանում ենք, սովորում ենք ջրի մեջ ուղիները գտնել, փորձել կա՛մ սովորած շարժումներով ընտելանալ դրանց, կա՛մ լուծումներ գտնել ալիքներից. կյանքում էլ է դա պետք, կյանքում էլ սովորում են կա՛մ ընտելանալ, կա՛մ լուծել…

Թարմացանք, հետո գնում ենք երգելու, պարելու, թռվռալու։ Մարիամն է մեզ սովորեցնում, ռիթմեր հաղորդում մեր ապրած տարիների մեջ այդ մեկ օրվա մի քանի րոպեներին։ Երգում ենք, սովորում շարժումներն ու բառերի հետ պարում. երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ…

Հետո գնում ենք Ագարակ, Էդմոնի ուղեկցությամբ «զրուցում» կենդանիների հետ, «պատմում» մեր առօրյան և , կարծես, մի շատ լավ բան արած զգացողությամբ վերադառնում աշխատանքային օրվան:

Օրվա հրաշալի մեկնարկը ստացված էր…

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s